Հասարակական

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին

2 րոպեի ընթերցում

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ոսկե արմավենու» ճյուղի համար պայքարում էր 22 ֆիլմ։

«Գրան պրի» մրցանակը շնորհվել է ռեժիսոր Փայալ Կապադիայի «Մենք ամեն ինչ պատկերացնում ենք որպես լույս» ֆիլմին, որը 30 տարվա ընթացքում Կաննի կինոփառատոնում ներկայացված առաջին հնդկական ֆիլմն է։

Ռեժիսոր Ժակ Աուդիարի նկարահանած «Էմիլիա Պերես» ֆիլմը արժանացել է ժյուրիի մրցանակին։

Լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվել է 4 հոգու՝ «Էմիլիա Պերես»-ում նկարահանված Ադրիանա Պազին, Զոի Սալդանյային, Կառլա Սոֆիա Գասկոնին և Սելենա Գոմեսին։

Լավագույն դերասան է ճանաչվել Յորգոս Լանտիմոսի «Բարության տեսակները» ֆիլմում նկարահանված Ջեսսի Պլեմոնսը։

Լավագույն ռեժիսորն է Միգել Գոմեսը՝ «Grand Tour» ֆիլմի համար։

Լավագույն սցենար է ճանաչվել Քորալի Ֆարգիթինը՝ «The Substance» ֆիլմով։

Հատուկ մրցանակը շնորհվել է ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆի «The Seed Of The Sacred Fig» ֆիլմին։

«Camera d’Or» մրցանակը՝ ռեժիսոր Հալֆդան Ուլման Տոնդելի «Արմանդ»-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում