Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա բացառիկ համերգային ծրագրով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտի մենակատարմամբ կհնչեն Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Համերգային ծրագրում կհնչի նաև Յոհաննես Բրամսի թիվ 4 սիմֆոնիան:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է: