Երևան

Շուրջ 1000 երեխա՝ «STEAM» կրթական ծրագրում

1 րոպեի ընթերցում

Շուրջ 1000 երեխա՝ «STEAM» կրթական ծրագրում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից իրականացվող «STEAM» ծրագիրն արդեն գործնական փուլում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրում ընդգրկված շուրջ 1000 երեխա ռոբոտաշինության, ծրագրավորման, արհեստական բանականության, 3D մոդելավորման, էլեկտրոնիկայի և թվային երաժշտության դասընթացների ընթացքում ձեռք է բերում տեսական գիտելիքներ, ինչպես նաև իրականություն դարձնում նախագծած ծրագրերը։

Ծրագրի նպատակն է ստեղծել բազմաֆունկցիոնալ ու ներառական միջավայր՝ զարգացնելով երեխաների տեխնիկական, տրամաբանական և ստեղծագործական մտածողությունը՝ հիմք ստեղծելով հետագա մասնագիտական կողմնորոշման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում