Երևանում Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մանսավորապես` Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
«Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց – Սայաթ Նովայի պողոտա խաչմերուկում կկատարվեն լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի ժամանակավոր փոփոխություններ, որոնց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ»,-նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: