Երևան

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ քննարկել են Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանման հնարավոր լուծումները։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։ Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,– գրել է Ազարյանը։

Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ էին սկսվել։ Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ պատը մաքրվել է վերականգնման աշխատանքներից առաջ, և հերքել էր պատկերը միտումնավոր հեռացնելու մասին պնդումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում