Մշակույթ

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

2 րոպեի ընթերցում

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Լուկա Պիալլինի ընկերության «Տիեզերական ճամփորդություն» օդային ներկայացմամբ հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ»  կատարողական արվեստների 24-րդ միջազգային փառատոնը։ Իտալիայից ժամանած թատերախմբի ներկայացումը արվեստասերները դիտել են Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տիեզերական ճամփորդություն»-ն անդրադարձել է ժառանգության թեմային՝ ներկայացնելով այն աշխարհը, որը մարդը չի կարողացել փոխել և որը պատրաստվում է փոխանցել հաջորդ սերունդներին։

Ներկայացման ռեժիսոր Լուկա Պիալլինին իր ստեղծագործական ուղին սկսել է «Երրորդ թատրոնի» ընկերություններում՝ հետաքրքրվելով բարձրության հետ կապված արվեստով՝ ստիլտներով քայլելուց և ժայռամագլցումից մինչև ուղղահայաց պար։

Շրջագայելով աշխարհի տարբեր երկրներում, նա ստեղծել է սեփական ընկերությունը՝ համադրելով թատրոնը, պերֆորմանսն ու իր յուրահատուկ գեղարվեստական տեսլականը։

«Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոնն ընդգրկված է «EFFA» եվրոպական փառատոնների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում