Մշակույթ

78 տարեկանում մահացել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Լինչը

1 րոպեի ընթերցում

78 տարեկանում մահացել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Լինչը

78 տարեկանում մահացել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դեյվիդ Լինչը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա մահվան մասին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է նրա ընտանիքը։

Դեյվիդ Լինչը կինոյի աշխարհում հայտնի էր իր եզակի ռեժիսորական ոճով և սյուրռեալիստական մոտեցումներով։ Նրա ֆիլմերն ու սերիալները միշտ առանձնացել են բարդ և խորհրդավոր սյուժեներով, որոնք հաճախ ներկայացրել են մարդկային հոգեբանության մութ կողմերը։

Լինչը ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, ներառյալ՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» (2001), Վենետիկի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե առյուծ» (2006), երեք անգամ առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

Լինչը նաև հայտնի է իր աշխատանքներով հեռուստատեսությունում, հատկապես «Թվին Փիքս» սերիալով, որը կոտրեց հեռուստատեսության ավանդական ձևաչափը և դարձավ կուլտային ստեղծագործություն։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում