Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

ԱՄՆ-ում վախճանվել Է մեքսիկացի աշխարհահռչակ երգիչ Խուան Գաբրիելը

ԱՄՆ-ում վախճանվել Է մեքսիկացի աշխարհահռչակ երգիչ Խուան Գաբրիելը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 28-ին Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) 66 տարեկան հասակում սրտի նոպայից վախճանվել Է մեքսիկացի լեգենդար երգիչ, երաժշտական պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Խուան Գաբրիելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեքսիկայի Televisa հեռուստաալիքը:

Խուան Գաբրիելը (իսկական անունն Է՝ Ալբերտո Ագիլեր Վալադեզ) ծնվել Է 1950 թվականի հունվարի 7-ին: Նա համարվում Էր բոլոր ժամանակների մեքսիկացի մեծագույն կոմպոզիտորներից մեկը: Նա առանձնապես հայտնի Է Լատինական Ամերիկայում, եղել Է իսպանալեզու աշխարհի սիրեցյալը եւ քսաներորդ դարի վերջի Մեքսիկայի երաժշտական կյանքի խորհրդանիշներից մեկը:  

Գաբրիելն ավելի քան 1000 երգերի հեղինակ Է, վաճառել Է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն, ունեցել Է ավելի քան 800 ելույթ ամբողջ աշխարհում: Նրա երգերը թարգմանվել են աշխարհի մի քանի լեզուներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am