Սենատոր Էլիզաբեթ Ուորենն ժողովրդականությամբ հավասարվել Է Ջո Բայդենին. հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը ձգտում Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում, ժողովրդականության ցուցանիշով գրեթե հավասարվել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որն ավելի վաղ անվերապահ առաջատարն Էր դեմոկրատ ընտրողների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Economist/YouGov հետազոտական ծառայության հարցման՝ օգոստոսի 14-ին հրապարակած արդյունքները: Հարցումն անցկացվել Է օգոստոսի 10-13-ը, դրան մասնակցել Է 1,5 հազար մարդ, իսկ ստացված արդյունքների անճշտությունը գնահատվում Է պլյուս-մինուս 3 տոկոս:

Հարցման արդյունքների համաձայն, Բայդենին պաշտպանում Է պոտենցիալ ընտրողների 21 տոկոսը, Ուորենին՝ 20 տոկոսը: 16 տոկոս աջակցությամբ երրորդ տեղում հայտնվել Է Վերմոնթի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որն ավելի վաղ ժողովրդականությամբ երկրորդ հորիզոնականն Էր զբաղեցնում դեմոկրատների շրջանում: Չորորդ տեղն զբաղեցրել Է Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որին աջակցել Է հարցման մասնակիցների 8 տոկոսը, Տեխասի նահանգից նախկին կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքին եւ Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջին՝ 5 տոկոսը, իսկ Հավայիի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին եւ Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին՝ 2 տոկոսը:

2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու մյուս հավակնորդների՝ Կոլորադոյի նահանգից սենատոր Մայքլ Բենեթի, ԱՄՆ-ի բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախկին նախարար Ջուլիանա Կաստոյի, Նյու Յորքի նահանգից սենատոր Քրիսթեն Ջիլիբրանդի, Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուշարի, գրող Մարիաննա Ուիլյամսոնի եւ ձեռնարկատեր Էնդրյու Յանգի, ինչպես նաեւ նոր-նոր Սպիտակ տան համար պայքարի մեջ մտած միլիարդատեր Թոմ Սթեյերի ժողովրդականության մակարդակը, այս հարցման արդյունքների արդյունքներով, կազմում Է 1 տոկոս:

Մինչեւ այս տարվա վերջը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն մտադիր Է անցկացնել եւս վեց հեռուստաբանավեճ՝ 2020 թվականի հունվարից մինչեւ ապրիլն ընկած ժամանակաշրջանում: Դրանք կավարտվեն արդեն այն բանից հետո, երբ փետրվարին կտրվի նախընտրական արշավի մեկնարկը: Փետրվարի 3-ին Այովայում տեղի կունենան կուսակցական ատիվիստների ժողովները, որոնցում նախ կընտրեն Դեմոկրատական կուսակցության տեղական խորհրդաժողովների, այնուհետեւ նահանգի խորհրդաժողովի, իսկ դրանց հետո ազգային համագումարի պատվիրակներին, որը 2020 թվականի հուլիսի 13-16-ին տեղի կունենա Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Այնտեղ կհայտարարվի նախագահի պաշտոնի թեկնածուի անունը: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ