Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է, որ Բայդենը մերժել է իր հետ գոլֆ խաղալու հրավերը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է, որ Բայդենը մերժել է իր հետ գոլֆ խաղալու հրավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճույքով գոլֆ կխաղար Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Ջո Բայդենի հետ, սակայն նա մերժել է հրավերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Գոհաբանության օրվա կապակցությամբ զինվորականների հետ տեսազանգի ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:

Զրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա կցանկանար գոլֆ խաղալ Բայդենի հետ։

«Հաճույքով։ Ես նրան հրավիրել եմ, բայց նա չի ցանկանում գալ», - պատասխանել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ իր կարծիքով՝ Բայդենն ի վիճակի չէ գոլֆի գնդակը հարվածել 30 յարդ (27,5 մետր) հեռավորության վրա՝ միաժամանակ նշելով սեփական ձեռքբերումներն այս մարզաձևում։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում