ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը մաշկի քաղցկեղի դեմ վիրահատության է ենթարկվել
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը վերջերս ենթարկվել է մաշկի քաղցկեղով ախտահարված բջիջների հեռացման վիրահատության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Բայդենի պաշտոնական ներկայացուցչին։
Նշվում է, որ վիրահատությունն իրականացվել է Մոհսի միկրոգրաֆիկ վիրաբուժության մեթոդով, որը համարվում է մաշկի քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետներից մեկը։
Բայդենը հաջողությամբ վերականգնվում է վիրահատությունից հետո։ Չնայած չի նշվում, թե երբ է կատարվել վիրահատությունը, Sky News-ը գրում է, որ օգոստոսի վերջում արված տեսանյութում Դելավերի եկեղեցուց դուրս եկող Բայդենի գլխին նկատվել է թարմ սպի։