Միացյալ Նահանգներ

Բայդենը նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև

2 րոպեի ընթերցում

Բայդենը նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն ապրիլի 15-ին առաջին մեծ ելույթն է ունեցել հունվարին Սպիտակ տնից հեռանալուց հետո։ Նա քննադատել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից իրականացվող աշխատուժի կրճատումները՝ կենտրոնանալով Սոցիալական ապահովագրության վարչության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենի ելույթի տեսանյութը հեռարձակել է NBC New-ը։

«100 օրից պակաս ժամանակահատվածում այս վարչակազմն այնքան մեծ վնաս է հասցրել և այնքան մեծ ավերածություններ արել, որ նույնիսկ անհավանական է, որ դա կարող էր տեղի ունենալ այսքան շուտ», - ասել է Ջո Բայդենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մասին Չիկագոյում հաշմանդամություն ունեցողների աջակցության համաժողովում։ 

Իր գրեթե 30-րոպեանոց ելույթում Բայդենը հայտարարել է, որ Սոցիալական ապահովագրության վարչության աշխատակազմի կրճատումները մեծ վնաս կհասցնեն հանրությանը։

«Նրանք (խմբ.՝ նոր վարչակազմը) պատերազմ են հայտարարել Սոցիալական ապահովագրության վարչությանը՝ դուրս նետելով 7000 աշխատակցի», - ասել է Բայդենը՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ՝ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցողներ, կախված են սոցիալական վճարումներից։ 

«Ո՞ւմ տեղն են նրանք իրենց դրել», - իր ելույթում նշել է Բայդենը՝ նկատի ունենալով Թրամփի վարչակազմը։ 

82-ամյա Ջո Բայդենը 2024 թ. հուլիսին դուրս եկավ նախագահական ընտրապայքարից Դոնալդ Թրամփի հետ բանավեճում վատ ներկայանալուց հետո։ Նրա փոխարեն Դեմոկրատական կուսակցությունն առաջադրեց ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, որը պարտվեց Թրամփին նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում