Միջազգային

Դա ամոթալի է. Թրամփն արձագանքել է Ջո Բայդենի և Չինաստանի կապերի մասին տեղեկություններին

1 րոպեի ընթերցում

Դա ամոթալի է. Թրամփն արձագանքել է Ջո Բայդենի և Չինաստանի կապերի մասին տեղեկություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն անցկացնելու գաղափարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախագահ Թրամփը հայտարարել է «Fox News»-ին տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է «Twitter»-ում:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյո՞ք անհրաժեշտ է հետաքննել Բայդենի և Չինաստանի հնարավոր կապերը, ինչը, ըստ տեղեկությունների, ներդրվում են ընտանեկան բիզնեսում, Թրամփը նշել է՝ հարյուր տոկոսով: «Դա ամոթալի է»,-ասել է Թրամփը:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, 2013 թվականին Ջո Բայդենի որդու ընկերությունը կապիտալ ներդրումների գործարք է կնքել Չինաստանի բանկի հետ: Նշվում է, որ Ջո Բայդենի որդին իր գործընկերների հետ մի քանի կոմերցիոն կառույցներ է ստեղծել, որոնք մասնակցություն են ունեցել միլիոնավոր դոլարներ արժողությամբ գործարքներում՝ կապված չինական ընկերությունների հետ:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2020 թվականի նոյեմբերին: Թրամփը կմասնակցի երկրորդ անգամ: Ջո Բայդենն ապրիլին հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում