Միջազգային

Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավի անցկացման համար հավաքագրել է 6.3 մլն դոլար

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավի անցկացման համար հավաքագրել է 6.3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը 6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, գումարը տրամադրել է մոտ 97 հազար ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

Բայդենին հավաքված միջոցների ծավալով հաջողվել է գերազանցել դեմոկրատներին, որոնք հայտարարել են ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու մասին: Օրինակ, Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, իր պաշտոնական մրցավազքի մեջ մտնելու առաջին օրը, կարողացել է շուրջ 5.9 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքել, Տեխասից նախկին կոնգրեսական Բետո Օ'Ռուրկը` 6.1 միլիոն դոլար:

Մոտ 20 դեմոկրատ արդեն հայտարարել է նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին:

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում