Facebook-ն ու Instagram-ը դատի են տվել ՉԺՀ-ում կեղծ հավանումների ու էջերի ապօրինի վաճառքով զբաղվող 4 ընկերության և 3 անձի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook և Instagram սոցիալական կայքերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործունեություն ծավալող 4 ընկերության և 3 անձի դեմ դատական հայցով դիմել են ԱՄՆ-ի դաշնային դատարան` կեղծ էջերի, հավանումների ու հետևորդների ապօրինի վաճառքով զբաղվելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Facebook-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Նրանք դա արել են, ինչպես Facebook-ում և Instagram-ում, այնպես էլ առցանց ծառայություններ մատուցող այլ կայքերում, այդ թվում` Amazon-ում, Apple-ում, Google-ում, LinkedIn-ում և Twitter-ում: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները նաև համաձայն ԱՄՆ-ի մտավոր սեփականության մասին օրենսդրության` մեր ապրանքանիշն ու արադրանքը ապօրինի օգտագործելու առումով:

Դատական հայց ներկայացնելով հուսով ենք, որ կեղծարարության այս տեսակը չի թույլատրվի, և, որ մենք վճռական կգործենք, որպեսզի պաշտպանենք մեր հարթակի ներառականությունը»,- ասված է տարածած հաղորդագրությունում:

Հայերեն

Վրաստանի վարչապետը շնորհավորել է երկրի բնակչությանը Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են վիճելի կղզիների անվտանգությունը համատեղ ապահովելու պատրաստակամությունը

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

Իսլամական հեղափոխության առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարների հետ

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան