Միջազգային

ԱՄՆ-ն սկսել Է Սիրիայից ռազմական տեխնիկայի դուրսբերումը. CNN

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն սկսել Է Սիրիայից ռազմական տեխնիկայի դուրսբերումը. CNN

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը ձեռնամուխ Է եղել Սիրիայից ռազմական տեխնիկայի փոխադրմանը՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պլաններին համապատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում «ցամաքային ռազմական տեխնիկայի» առաջին խմբաքանակը դուրս Է բերվել Սիրիայից: Հեռուստաալիքը չի ճշտել՝ ինչ կոնկրետ բեռների մասին Է խոսքը, ինչպես նաեւ այն, թե ուր եւ ինչ կերպ են դրանք փոխադրվել: Հրապարակման մեջ նշվում Է, որ, ինչպես սպասվում Է, ամերիկյան ուժերը նախ դուրս են բերվելու երկրի հյուսիսային մասից:

Հեռուստաալիքը արձանագրել Է, որ զորքերի դուրսբերման գործողության իրականացման գործում ղեկավար դերը հատկացված Է ԱՄՆ-ի զինուժերի Կենտրոնական հրամանատարությանը: Ավելի վաղ այնտեղ արդեն որշվել Է, թե ինչ նավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ ցամաքային տեխնիկա Է մասնակցելու այդ գործընթացին: «Անհրաժեշտ միջոցների մեծ մասն արդեն գտնվում Է տարածաշրջանում»,- ասված Է նյութում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում