Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նա այնտեղ էր, կարելի է ասել, սովորական այցով: Դրանից կարող է ինչ-որ բան ստացվել»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպել ԿՀՎ տնօրենի հետ։ Նրա խոսքով՝ Ռեթքլիֆի այցը Մոսկվա կապված է հետախուզական ծառայությունների միջև հաստատված շփումների հետ։

Նախագահի խոսնակը հավելել էր, որ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են այդ շփումների մասին, ինչպես նաև հայտնել էր, որ վաղաժամ է դատել, թե ամերիկացի պաշտոնյայի այցը մայրաքաղաք ինչպես կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունները խորը ճգնաժամից դուրս բերելու գործընթացի վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում