Իրան

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական գործողություններն Իրանի դեմ «արդյունավետ են», և որ ինքը «չի շտապում», երբ խոսքը վերաբերում է Իրանի հետ բանակցություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Al Jazeera-ի հետ զրույցում։

«Ես ժամանակացույց չունեմ. ես չեմ շտապում», - հավելել է նա։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյոյրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը պատրաստվել է պատժամիջոցների խստացմանը և նախապես ծրագիր է մշակել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում