Միացյալ Նահանգներ

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

1 րոպեի ընթերցում

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է վերացնեն խոչընդոտները և հաղթահարեն արգելքները բարձր մակարդակի շփումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում ԱՄՆ դեսպան Դևիդ Պերդյուի հետ հանդիպման ժամանակ:

«Կողմերը պետք է իրականացնեն այն կարևոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերել երկու պետությունների ղեկավարները, կենտրոնանան դրական օրակարգի վրա, պատշաճ կերպով վերահսկեն տարաձայնությունները, վերացնեն խոչընդոտները և հաղթահարեն արգելքները բարձր մակարդակի շփումների համար», - մեջբերում է նախարարի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Վան Ին նշել է, որ երկու պետությունների հարաբերությունները նախկինի նման բախվում են տարբեր մարտահրավերների և ռիսկերի։ Չինաստանի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ՝ կապերի զարգացումը՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության հիման վրա, համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում