Միացյալ Նահանգներ

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

2 րոպեի ընթերցում

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել էներգետիկ համակարգին սպառնացող վտանգի պատճառով և որոշել է արգելել ԱՄՆ էներգետիկ ցանցում արտասահմանյան արտադրության որոշ սարքավորումների օգտագործումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակել է Սպիտակ տունը։

Թրամփը հայտարարել է, որ որոշ օտարերկրյա դերակատարներ ավելի ու ավելի շատ խոցելիություններ են ստեղծում Միացյալ Նահանգների էներգահամակարգում և օգտվում այդ խոցելի կողմերից։

«Ես կարծում եմ, որ էլեկտրամատակարարման ցանցի համար էլեկտրական սարքավորումների արտասահմանյան մատակարարման հետ կապված իրավիճակը ներկայացնում է անսովոր և արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար, որն ամբողջությամբ կամ հիմնականում ծագում է Միացյալ Նահանգներից դուրս, և ես հայտարարում եմ ազգային արտակարգ դրություն այս սպառնալիքի կապակցությամբ», - նշվում է գործադիր հրամանագրում:

Թրամփի խոսքով՝ այս սպառնալիքին հակազդելու համար անհրաժեշտ են «լրացուցիչ միջոցներ՝ Միացյալ Նահանգներում օգտագործվող էլեկտրամատակարարման ցանցի համար էլեկտրական սարքավորումների անվտանգությունը, ամբողջականությունը և հուսալիությունը պաշտպանելու համար»։

Թրամփի հրամանագրի համաձայն՝ արգելվում է որոշակի տեսակի արտասահմանյան արտադրության էլեկտրական սարքավորումների, կարևոր ծրագրային ապահովման և թվային բաղադրիչների գնումը և տեղադրումը, որոնք կարող են շահագործել ԱՄՆ էլեկտրամատակարարման ցանցի խոցելիությունները կիբեռհարձակումների համար:

Հուլիսին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է կրկնապատկել երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում