Բռնցքամարտիկ Արամ Ավագյանի առաջիկա մրցակիցը ոչ մի պարտություն չի կրել 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի առաջիկա մրցակիցը ոչ մի պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին բռնցքամարտիկի պրոմոութերական ընկերությունից: Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կանցկացնի իր հերթական մենամարտը՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար:

Ավագյանի մրցակիցը կլինի ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Եվգենի Սմիռնովը: 24-ամյա ռուս բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 14 մենամարտ, որից 13-ում հաղթանակ է տոնել, 1 մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի:

Առաջիկա մենամարտն առանձնանում է նրանով, որ 2 մարզիկներն էլ դեռևս անպարտելի են:

Արամը, հիշեցնենք, հաղթանակ է տարել նախորդ բոլոր 8 մենամարտերում:

Սմիռնովն իր առաջին մենամարտն անցկացրել է 2014 թվականի մարտի 15-ին, իսկ վերջին մենամարտում՝ հունիսի 23-ին առավելության է հասել Տանզանիան ներկայացնող ուժեղագույն բռնցքամարտիկ Բաինա Մազոլայի նկատմամբ:

Այսպիսով, սեպտեմբերի 21-ին Մոսկվայում սպասվում է անպարտելիների մենամարտը՝ Եվգենի Սմիռնով-Արամ Ավագյան:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո