Սփյուռք

Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի անունից վարչապետին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը

2 րոպեի ընթերցում

Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի անունից վարչապետին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա Կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել հատորը նվիրելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Ա Կաթողիկոսին։ 

Ըստ աղբյուրի՝ Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը նշել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են նաև Մատենադարանի տնօրինության հետ և ողջունել ՀՀ Կառավարության կողմից Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու փաստը։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ Կառավարության նման քայլը բարձր է գնահատել նաև Արամ Ա Վեհափառը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրավիճակի շուրջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում