Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ն Իսրայելի իշխանություններին կոչ է անում մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացնել Ռաֆահի վրանային ճամբարին հասցված հրթիռային ավիահարվածների վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդի հայտարարության մեջ։

Նա դատապարտել է անցած գիշեր իսրայելական ավիահարվածները Գազայի Ռաֆահ քաղաքում տեղահանվածների վրանների ուղղությամբ, որոնք հանգեցրել են պաղեստինցի ավելի քան 35 զոհի, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Բացի այդ՝ կան նաև տասնյակ վիրավորներ:

ՄԱԿ-ի ներկայացուցչն իր խոր անհանգստությունն է հայտնել ավիահարվածների հետևանքով ապաստան փնտրող մարդկանց՝ կանանց և երեխաների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ իսրայելական իշխանությունները պետք է կատարեն այս միջադեպի մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն, պատասխանատվության ենթարկեն անօրինականության պատասխանատուներին և անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ բարելավելու խաղաղ բնակչության պաշտպանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում