Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ. Նա ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ. Նա ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց Կոլումբիան ներկայացնող Մանուել Վիաֆարայի հետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:

Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում