Սպորտ

Podcast-Sport. «Աշխարհը չի ընդունում Բաչկովի պարտությունը». բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն` աշխարհի առաջնության մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. «Աշխարհը չի ընդունում Բաչկովի պարտությունը». բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն` աշխարհի առաջնության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմը երկու մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ը թեմայի շուրջ Podcast-Sport-ի շրջանակում զրուցել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ: Ամփոփել ենք աշխարհի առաջնության արդյունքները, ընդգծել մարզիկների աշխատանքը և խոսել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քվոտա տվող Եվրոպական խաղերից:

«Բաչկովը պրոֆեսիոնալ, փորձված բռնցքամարտիկ է: Բռնցքամարտի ամբողջ աշխարհը չի ընդունում Բաչկովի պարտությունը: Բաչկովը պատրաստ էր ոսկե մեդալին»,- զրույցի ընթացքում նկատեց մարզիչը:

Աղամալյանի խոսքով` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը առաջնահերթ պետք է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռքբերի: Դա եվրոպական գոտուց քվոտա ստացող երկրների համար բարդ խնդիր է, քանի որ Աշխարհի առաջնության ավարտից մոտ մեկ ամիս անց մեկնարկում են Եվրոպական խաղերը:

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում