Սպորտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած պատանի բռնցքամարտիկներին

7 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած պատանի բռնցքամարտիկներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է պատանի բռնցքամարտիկներին գրանցած հաջող արդյունքների և նվաճած մեդալների առթիվ: ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է Երևանում անցկացված բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության բարձր մակարդակը:

«Սա ձեր ու ձեր մարզիչների քրտնաջան աշխատանքի և հետևողական ջանքերի արդյունքն է: 16 մասնակցից 10-ը մեդալներ են նվաճել, ինչն աննախադեպ է: Երկու տարվա մեջ սա բռնցքամարտ մարզաձևից Հայաստանում կազմակերպված արդեն երրորդ խոշոր մրցաշարն էր, ինչը վկայում է այն մասին, որ մեր ֆեդերացիան հուսալի գործընկեր է Միջազգային ֆեդերացիայի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ Կառավարությունն ամեն կերպ խրախուսում է մեր երկրում խոշոր մրցաշարերի անցկացումը:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով սպորտում աղջիկների ներգրավվածության ընդլայնումը, առանձնացրել է պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հեղինե Պետրոսյանի հաջողությունը՝ հույս հայտնելով, որ նրա օրինակը վարակիչ կլինի բոլոր այն աղջիկների համար, որոնք ցանկանում են զբաղվել սպորտով, մասնավորապես՝ բռնցքամարտով: Նախարարը վստահություն է հայտնել՝ պատանի բռնցքամարտիկների վերջին հաջողությունները ոգևորելու են նաև մեր մյուս երեխաներին:

«Ձեր հաջող արդյունքները նպաստում են, որ Հայաստանում սպորտն ավելի մասսայական դառնա: Ձեր հաղթանակներն անպայման ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից ու անելու ամեն ինչ բարձր արդյունքներ գրանցելու համար: Վստահ եմ՝ առաջիկայում ևս շատ մեծ հաջողություններ եք ունենալու, քանի որ դեռ նոր եք սկսում ձեր սպորտային մեծ ճանապարհը: Կառավարությունն ամեն ինչ անելու է ձեր առաջընթացին նպաստելու և լավագույն պայմանները ստեղծելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հետագա հաջողություններ մաղթել պատանի մարզիկներին:

Ըստ աղբյուրի՝ բռնցքամարտիկներին ողջունել և գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը. «Սա իսկապես մեծ հաջողություն էր: Վստահ եմ՝ մեր արծաթե մեդալներից գոնե 3-ը պետք է ոսկե լինեին: Սա պարզապես ցանկություն չէ, այլ լուրջ վերլուծության արդյունք: Մեր բռնցքամարտիկներն ամենևին չէին զիջում մրցակիցներին՝ ո՛չ տեխնիկապես, ո՛չ տակտիկապես, ո՛չ ֆիզիկապես: Ինչ վերաբերում է ոսկե մեդալակիրներին, ապա բոլորն էլ շատ վստահ մենամարտերում հաղթանակներ տարան»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ տարեվերջին պատանի բռնցքամարտիկները միանվագ պարգևատրում կստանան, իսկ 2024 թվականի հունվարից կօգտվեն պետության կողմից բարձր արդյունքներ գրանցող մարզիկների համար սահմանված խրախուսանքներից: Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է այն հանգամանքը, որ խրախուսման մեխանիզմները գործում են նաև պատանիների համար.

«Հաջողությունը հաջողություն է՝ անկախ տարիքից: Ձեր քրտնաջան աշխատանքով նաև ֆինանսական միջոցներ եք վաստակում, ինչը ևս պատասխանատվություն է: Ռինգում արդեն ցույց եք տվել, որ կարողանում եք ճիշտ որոշումներ կայացնել: Վստահ եմ՝ կյանքի մյուս բնագավառներում ևս կգիտակցեք այդ պատասխանատվությունը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացման նպատակով ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:

«Առաջնությունն իսկապես անցավ շատ բարձր մակարդակով: Կհամարձակվեմ ասել, որ համատեղ ուժերով կարողացանք այս տարիքային խմբում անցկացնել լավագույն առաջնությունը պատմության մեջ: Այս մասին էին վկայում մեր միջազգային գործընկերները, որոնք բավականին տպավորված էին այն ամենով, ինչ տեսան մեզ մոտ: Մեր հավաքականի մարզիկներն էլ ցույց տվեցին, որ Ռումինիայում այս տարի անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած փայլուն արդյունքները պատահական չէին: Հավատացեք՝ այս հավաքականը կարող է դառնալ ապագայի մեր աստղային թիմը: Հաղթելու չափից շատ ցանկությունը խանգարեց մեր մարզիկներին, որոնք նոր են կատարում իրենց քայլերը մեծ ռինգում: Երկու տարի անց մեր այս թիմը կարող է մասնակցել պատանեկան օլիմպիական փառատոնին ու հետագայում էլ շատ լուրջ և մրցունակ թիմ լինել»,- ընդգծել է Հովհաննես Հովսեփյանը:

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել և ոսկե մեդալով են պարգևատրել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ), իսկ Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Հարությունյանն էլ ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն բռնցքամարտիկ:

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

Սպորտ

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ինձ համար լողը նման է կնոջ. Արթուր Բարսեղյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ինձ համար լողը նման է կնոջ. Արթուր Բարսեղյան

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Սպորտ

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Սպորտ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Սպորտ

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում