Համահայկական խաղեր

Խաղողի այգիներում էտման աշխատանքներ կատարելիս 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ. Արցախի ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Խաղողի այգիներում էտման աշխատանքներ կատարելիս 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ. Արցախի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի, էտման աշխատանքներ կատարելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից, կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում