Համահայկական խաղեր

Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ ջերմաստիճանն առաջիկա հինգ տարիներին ռեկորդային ցուցանիշների կհասնի ջերմոցային գազերի կուտակման և Էլ Նինյոյի էֆեկտի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից տարածված տեղեկագրում:

Ըստ մասնագետների գնահատման՝ 66%-ով հավանական է, որ 2023-ից մինչև 2027 թվականներն ընկած ժամանակաշրջանում ջերմաստիճանի միջին տարեկան գլոբալ փոփոխությունն առնվազն մեկ տարվա ընթացքում նախաարդյունաբերական մակարդակը կգերազանցի ըստ Ցելսիուսի ավելի քան 1,5 աստիճանով:

Բացի այդ, 98% հավանականություն կա, որ հաջորդ հինգ տարիներից առնվազն մեկը ամենատաքը կլինի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Մասնագետները նաև կանխատեսում են, որ այս ամբողջ հնգամյա ժամանակաշրջանն ամենատաքը կդառնա պատմության մեջ:

Հաշվետվության հեղինակներն ընդգծում են, որ իրենց կանխատեսումների համաձայն՝ գլոբալ միջին ջերմաստիճանը հետագայում էլ կշարունակի բարձրանալ, և մարդկությանն է՛լ ավելի կհեռացնի այն կլիմայից, որին նա սովոր էր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում