Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական են ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 հազար 696 անձ, հաշվառման է կանգնել 83 հազար 942 անձ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն արտահերթ ռեժիմով են սպասարկվում»,- ասաց Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում