Ադրբեջան

Արամ Ա Կաթողիկոսը Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը

Ղազախստանում կայացած միջկրոնական միջազգային գագաթնաժողովի շրջանակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Պատրիարք Կիրիլի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Ղազախստանի հրավերով, բացման նիստում ելույթ են ունեցել Պատրիարք Կիրիլը և Արամ Ա Կաթողիկոսը։ Այնուհետև երկու հոգևոր առաջնորդները առանձին հանդիպում են ունեցել՝ քննարկելով հայ և ռուս եկեղեցիների պատմական հարաբերությունների զարգացման հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում պահվող գերիների հարցին։

«Մեր ժողովուրդը մեծապես երախտապարտ կլինի Արցախի կրոնական և պատմամշակութային կառույցների պահպանման և հայ բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման գծով, եթե նախագահ Պուտինը և Պատրիարք Կիրիլը իրենց անհրաժեշտ միջամտությունը կատարեն Ադրբեջանի իշխանությունների մոտ»,- շեշտել է Արամ Ա կաթողիկոսը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սարգսյանը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում