Սփյուռք

Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն  հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն մայիսի 18-ին  հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  Vatican news-ը, հանդիպումն ընթացել է ջերմ և եղբայրական մթնոլորտում։

Արամ Ա-ն և Լևոն XIV-ն իրենց պատգամներն են հղել՝ ընդգծելով միջեկեղեցական երկխոսության,  քրիստոնեական համատեղ վկայության և խաղաղության խնդիրներում ներդրվող ջանքերի կարևորությունը, ապա նրանք մասնակցել են համատեղ աղոթքի։

Հռոմի պապ Լևոն XIV-ն իր խոսքում նշել է, որ եկեղեցիների միջև հատուկ հարաբերությունը, որը բուռն էր հատկապես միջնադարում, նոր զարգացումներ է ապրել։

Նա շնորհակալություն է հայտնել Արամ Ա-ին եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության առաջմղման ջանքերի համար։

«Այնպիսի պահին, երբ ձեր երկրի (խոսքը Լիբանանի մասին է, - խմբ) միասնությունն ու ամբողջականությունը դարձյալ վտանգված է, մեր եկեղեցիները կոչված են ամրապնդելու եղբայրական կապերը»,-ասել է Հռոմի պապը՝ իր մտահոգությունը հայտնելով Լիբանանի ժողովրդի և Միջին Արևելքի եկեղեցիների շուրջ առաջացած իրավիճակի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում