Հայաստան

Արամ Առաջինը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Օտտավայում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Cilicia TV-n: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիբանանում, Սիրիայում, Միջին Արևելքում, Հայաստանում, Պաղեստինում և Գազայում տիրող իրավիճակին։

Նշվում է, որ Վեհափառ Հայրապետը նշված երկրներում իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումներն է ներկայացրել Կանադայի վարչապետին։ 

Արամ Առաջինը հատուկ անդրադարձ է կատարել  Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Նա Կանադայի վարչապետին առաջարկել է հատուկ աշխատանք իրականացնել Բաքվի բանտում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ԼՂ հայերի վերադարձի իրավունքի վերահաստատման և ԼՂ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում