Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
1 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի Լիբանան կատարած այցի, Լիբանանում տիրող իրավիճակի, Հայաստան-Իրան հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող հաղորդուղու հետ կապված հարցեր։
Հանդիպման ավարտին դեսպանը Վեհափառ հայրապետին հրավիրել է այցելել Իրան։