Ադրբեջան

Արամ Ա Կաթողիկոսը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցով

1 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցով

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում բանտարկված Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ Արամ Ա․ Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում հոգևոր-մշակութային կոթողների անվտանգ պահպանման հրատապ հարցերի վրա՝ դիմելով նրա անձնական միջամտությանը։

Նամակում Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակորեն շեշտում է թե՛ ռազմագերիների ազատ արձակման, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Վեհափառ Հայրապետի նամակն արդեն հասել է ԱՄն փոխնախագահին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում