Թրամփի ցանկությամբ Վաշինգտոնում կանցկացվի ռազմական շքերթ առանց տանկերի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Վետերանների օրվա կապակցությամբ նոյեմբերի 11-ին կազմակերպվելիք շքերթը կլինի առանց ծանր ռազմական տեխնիկայի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով tvrain.ru-ն, ռազմական շքերթը հանձնարարել էր կազմակերպել ԱՄՆ-ի առաջնորդը:

Համաձայն պլանի` շքերթին կմասնակցեն միայն անիվային տրանսպորտային միջոցները տեղական ենթակառուցվածքների վնասը նվազագույնի հասցնելու համար:

Շքերթի ավարտին օդում թռչելու են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը:

Հայերեն English Русский