Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կվճարի կազմակերպության բյուջեին իր չվճարված պարտքի մի մասը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կվճարի կազմակերպության բյուջեին իր չվճարված պարտքի մի մասը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում կվճարի ՄԱԿ-ի բյուջեին իր չվճարված պարտքի մի մասը։

«Դա շատ շուտով տեղի կունենա», -այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է Գուտերեշը։

Նախկինում հաղորդվել էր, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է ՄԱԿ-ին 725 միլիոն դոլար վճարելու իր մտադրության մասին՝ որպես ՄԱԿ-ի բյուջետային պարտքի մուծում։ ԱՄՆ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին և խաղաղապահ գործողություններին մուծումների համար պարտքի ընդհանուր ծավալը գերազանցում է 4 միլիարդ դոլարը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում