Հայաստան

Մեծ վստահություն ունենք, որ COP17-ի կազմակերպման մեջ կոռուպցիա չկա. Գուտերեշ

1 րոպեի ընթերցում

Մեծ վստահություն ունենք, որ COP17-ի կազմակերպման մեջ կոռուպցիա չկա. Գուտերեշ

Հայաստանը COP17 համաժողովի կազմակերպման համար գնումների ամբողջ գործընթացն իրականացրել է թափանցիկ ձևով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին համաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Մենք բավականին խորը ուսումնասիրել ենք շատ տարբեր երկրների կազմակերպչական փորձերը: Ես չեմ գտել աշխարհում մեկ երկիր, որն իրենց գնումների ընթացակարգը կազմակերպում է այնպես թափանցիկ, ինչպես Հայաստանի Հանրապետությունը: Կարճ ժամանակում փորձել ենք անել ամեն ինչ, որ Երևանը պատշաճ կերպով մեր հյուրերին և պատվիրակություններին ՀՀ-ում դիմավորելու հնարավորություն ունենա»,- ասաց Մաթևոսյանը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ևս անդրադարձավ կոռուպցիայի վերաբերյալ հարցին:

«Մենք բավական մեծ վստահություն ունենք, որ COP17-ի կազմակերպման մեջ կոռուպցիա չկա»,- նշեց նա:

Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում