Իրան

ԱՄՆ-ն ներկայում Իրանի հետ չի բանակցում. Սպիտակ տուն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ներկայում Իրանի հետ չի բանակցում. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Fox News-ին։

«Այս պահին բանակցություններ չեն ընթանում, և այսպես կշարունակվի, մինչև նախագահը չզգա, որ նրանք, գուցե, բովանդակային կերպով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք դա դեռ չենք տեսել», - ասել է Լևիթը։

Մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու վրա։ Նա հավելել է, որ նախագահը շարունակում է «պահել։ գործողությունների «բոլոր տարբերակները»։

«Մենք իրականացրել ենք «Էպիկական ցասում» գործողությունը՝ նրանց բանակը ոչնչացնելու համար։ Հիմա մենք իրականացնում ենք «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ նրանց տնտեսությունը ոչնչացնելու համար», - հավելել է Լևիթը։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում