Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում աշխատող ամերիկացի դիվանագետների համար՝ հութիների «Անսար Ալլահ» շարժման ակտիվացման ֆոնին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունն արվել է Ռիադում ԱՄՆ դեսպանության կայքում։

Այժմ ամերիկացվի պետական ծառայողները պետք է հատուկ թույլտվություն ստանան Դամմամ և Ջիդդա քաղաքների օդանավակայաններից օգտվելու համար։ Ավելի վաղ Պետքարտուղարությունը համանման սահմանափակումներ էր սահմանել Ռիադի «Խալեդ» միջազգային օդանավակայանից օգտվելու համար։

Գերատեսչությունը նաև ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել օդային տրանսպորտից օգտվելուց և ուղևորություններ կատարել ավտոմոբիլներով կամ գնացքներով։

Հոկտեմբերի 11-ին Ռիադի օդանավակայանի վրա  հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, 11-ը՝ վիրավորվել։ Հոկտեմբերի 10-ին նույն օդանավակայանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 13 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում