Ադրբեջան

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ «Բազեների հանդիպում–2026» համատեղ թռիչքամարտավարական զորավարժությունների բացման արարողությունը։ Զորավարժություններին ներգրավված են երկու երկրների ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Բացման արարողությունն անցկացվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիաբազաներից մեկում։

«Համատեղ թռիչքամարտավարական զորավարժություններն անցկացվում են երկու երկրների միջև ստորագրված՝ ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության համաձայն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մասնակիցներին ներկայացվել են զորավարժությունների սցենարը և առաջիկա առաջադրանքները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում