Միջազգային

Ուղիղ եթերում կողոպտել են հարավաֆրիկացի լրագրողին

1 րոպեի ընթերցում

Ուղիղ եթերում կողոպտել են հարավաֆրիկացի լրագրողին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ եթերում կողոպտել են Հարավաֆրիկյան Հանրապետության SABC հեռուստաընկերության լրագրող Վույո Մվոկոյին: Միջադեպը տեղի Է ունեցել, երբ թղթակիցը ռեպորտաժ Էր վարում՝ գտնվելով Յոհաննեսբուրգի հիվանդանոցներից մեկի մերձակայքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Լրագրողին են մոտեցել երկու տղամարդ, որոնցից մեկը զինված Է եղել ատրճանակով, եւ պահանջել են իերնց տալ ձեռքի հեռախոսը: Մվոկոն կատարել Է պահանջը, եւ հարձակվողներն անհետացել են:

Պատահարից հետո լրագրողը պատմել Է, որ ինքը նախ հրաժարվել Է տալ հեռախոսը, բայց հետո ստիպված Է եղել դա անել: «Հարձակվողներից մեկն իր հանցակցին ասել Է. «Կրակիր այս շան վրա», եւ ես ստիպված Էի նրանց տալ իմ հեռախոսը»,- պարզաբանել Է Մվոկոն:

Հարավային Աֆրիկայի խմբագիրների ասոցիացիայի ներկայացուցիչը հանդես Է եկել տեղի ունեցածի խիստ քննադատությամբ: Կազմակերպությունում հայտարարել են, որ կողոպտիչներն արդեն վաղուց են դարձել երկրի առօրյա կյանքի բաղկացուցիչ մասը, սակայն դեռ երբեք չեն հանդգնել լրագրողներից իրեր խլել ուղիղ եթերում: Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները չեն մեկնաբանել միջադեպը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում