Խճանկար

Քրիստինա Օրբակայտեն հետաձգել է համերգները ոտնաթաթի կոտրվածքի պատճառով

1 րոպեի ընթերցում

Քրիստինա Օրբակայտեն հետաձգել է համերգները ոտնաթաթի կոտրվածքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Այսպես սկսվեց համերգային ծրագրի նոր բեմադրության նախապատրաստությունը. ոտնաթաթի կոտրվածք: Չի կարելի ոտքը գետնին դնել ամենաքիչը վեց շաբաթ: Ցավոք, ստիպված եմ հետաձգել փետրվարյան համերգներն ու ներկայացումները (իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ)»,-գրել է Օրբակայտեն:

Նա ընդգծել է, որ համերգների և ներկայացումների ժամկետների փոփոխության մասին դեռ կհայտնի: «Հուսամ` ըմբռնումով կմոտենաք և կաջակցեք ինձ»,-եզրափակել է երգչուհին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում