Խճանկար

ԱՄՆ-ում դեռահասը ողջ է մնացել՝ ընկնելով 30 մետրանոց ժայռից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում դեռահասը ողջ է մնացել՝ ընկնելով 30 մետրանոց ժայռից

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներեքամյա դեռահասը ողջ է մնացել՝ ընկնելով «Գրանդ կանյոն» ազգային պարկի 30 մետր բարձրությամբ ժայռից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ըստ ԶԼՄ-ների՝ Ուայաթ Քաուֆմանը ընտանիքի հետ ճանապարհորդելիս բարձրացել է «Գրանդ կանյոն» ազգային պարկի ժայռի վրա, սայթաքել և ընկել։

Ինչպես նշվում է, շտապօգնության խմբից երկու ժամ է պահանջվել տղային փրկելու համար։ Դեռահասին ինքնաթիռով տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց՝ ինը կոտրված ողների, փայծաղի պատռվածքի, թոքերի վնասվածքի, ցնցումների, ձեռքի կոտրվածքի և մատի տեղաշարժի պատճառով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում