ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Դավիթաշեն վարչական շրջանի ստորաբաժանման շնորհիվ բետոնապատ սիզամարգերը նոր կյանք են ստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժամանակին հողը բետոնով փոխարինած տարածքները կրկին հողով են պատվում, ավելին՝ նոր թփեր են տնկվում:
Ինչպես հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, նախկինում այդ հատվածներում կրպակներ են եղել: