Խճանկար

ՆԱՏՕ-ի Բրյուսելում գտնվող  կենտրոնակայանը զբաղվում է մեղրի արտադրությամբ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի Բրյուսելում գտնվող  կենտրոնակայանը զբաղվում է մեղրի արտադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանն իր տարածքում չորս մեղվափեթակներ է տեղադրել եվրոպական բնապահպանական նախագծերի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը,այս մասին ասվում է դաշինքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Յուրաքանչյուր փեթակ արտադրում է մոտ 80-100 կիլոգրամ մեղր մեկ տարեշրջանում, որի մեծ մասը մնում է մեղուների կենսագործունեության ապահովման համար: Մեղվաբույծները տարեկան հավաքում են մոտ 25 կիլոգրամ մեղր յուրաքանչյուր փեթակից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Փեթակների տեղադրման նախագիծը Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում մեկնարկել է դեռ 2020 թվականին, երբ տարածքում հայտնվեցին առաջին երկու փեթակները։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում