Խճանկար

Իլոն Մասկը հայտարարել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը տեղի կունենա «Հին Հռոմի» ֆոնին

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը հայտարարել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը տեղի կունենա «Հին Հռոմի» ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միլիարդատեր, X (նախկինում «Թվիթեր») սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Meta» կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ իր մենամարտը տեղի կունենա Իտալիայում՝ «Հին Հռոմի» ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին միլիարդատերը գրել է X-ի իր միկրոբլոգում։

Գործարարը նշել է, որ արդեն պայմանավորվել է Իտալիայի իշխանությունների հետ։

Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել է Մասկի՝ մենամարտում հարաբերությունները պարզելու մարտահրավերը և նրան առաջարկել օգոստոսի 26-ը՝ որպես մենամարտի անցկացման օր: Մասկը Ցուկերբերգին մենամարտի է կանչել այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն է հայտնվել «Թվիթեր»-ի հետ մրցակցող՝ «Meta»-ի հավելված գործարկելու մտադրությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում