Աշխարհ

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 26-ի հրամանագրով «Ազատության շքանշան» է շնորհել ամերիկացի տրիլիոնատեր, «SpaceX» և «Tesla»  ընկերությունների ղեկավար Իլոն Մասկին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահականի կայքում հրապարակված հրամանագրում նշվում է, որ շքանշանը Մասկին շնորհվել է մարդու կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական նշանակալի ավանդի համար։

Մասկի «Starlink» արբանյակային ինտերնետ ծառայությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր օգնել է ուկրաինական ուժերին պահպանել կապը և համակարգել ռազմական գործողությունները։

Politico-ն գրում է, որ 2026 թվականի փետրվարին «SpaceX»-ն անջատել է ռուսական ուժերի կողմից օգտագործվող հազարավոր «Starlink» տերմինալներ՝ թուլացնելով նրանց ռազմական կարողությունները։

Ուկրաինան փորձում է համոզել տեխնոլոգիական ոլորտի մագնատին թույլատրել իր բանակին «Starlink» ցանցն օգտագործել Ռուսաստանի տարածքում։ Դա Ուկրաինային հնարավորություն կտա բարձրացնել Ռուսաստանի խորքում իրականացվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների ճշգրտությունը։

«Առայժմ Մասկն ասել է, որ դա էսկալացիա կլինի։ Բայց նա կարող է փոխել իր կարծիքը, երբ ավելի շատ փաստարկներ տեսնի», - օրեր առաջ թեմայի վերաբերյալ լրագրողներին ասել էր Զելենսկին։

«Ազատության շքանշանը» հաճախ շնորհվում է Ուկրաինային աջակցող օտարերկրյա առաջնորդներին։ Վերջին շրջանում այն ստացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում