Միջազգային

Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդես կգա որպես գլխավոր բանակցող Միացյալ Նահանգների հետ երկխոսության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ISNA լրատվական գործակալությունը։

«Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կգլխավորի իրանական պատվիրակությունն ուրբաթ օրվա բանակցություններում»,- գրել է գործակալությունը։

Ամերիկյան պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանի դեմ հարվածները։ 

Իրանը և Իսրայելը նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։

Թեհրանի կողմից հակամարտության դադարեցման 10 կետից բաղկացած առաջարկը միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերից բացի վերաբերում է նաև Իրանի դեմ ուղղակի և երկրորդային պատժամիջոցների վերացմանը։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հաստատել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին ապրիլի 10-ին հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցություններ անցկացնելու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում