ԱԷՄԳ գլխավոր տնօրենը զսպվածության կոչ է արել՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը

1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արձագանքելով ապրիլի 4-ի առավոտյան Իրանում Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծմանը՝ անթույլատրելի է համարել նման գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է X սոցիալական ցանցի ԱԷՄԳ-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։

«Գլխավոր տնօրեն Գրոսին միջուկային վթարի վտանգը կանխելու համար կրկին կոչ անելով առավելագույն ռազմական զսպվածության՝ վերահաստատում է հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության և պաշտպանության յոթ հիմնական սկզբունքներին հետևելու գերակա կարևորությունը»,- նշված է հայտարարությունում։

Գրոսին ընդգծել է, որ ատոմակայանի օբյեկտները կամ դրանց հարակից տարածքները ոչ մի դեպքում չպետք է հարձակման ենթարկվեն, քանի որ նույնիսկ օժանդակ տարածքներում կարող են գտնվել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումներ։

ԱԷՄԳ-ն նաև տեղեկացրել է, որ Բուշերի մոտակայքում արկի պայթյունից հետո ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ապրիլի 4-ին հայտնել է Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծման և դրա հետևանքով մեկ աշխատակցի զոհվելու մասին։

Հայերեն

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը