Միջուկային զենքի փորձարկումները թուլացնում են միջազգային անվտանգությունը․ Գրոսի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու որոշումը թուլացնում է անվտանգության և խաղաղության միջազգային համակարգը, ինչպես նաև ցույց է տալիս լարվածության աճը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Կարծում եմ՝ սա թուլացնում է խաղաղության համակարգը, հնարավոր է՝ նաև չտարածման համակարգը։ Սա առկա խորը ճգնաժամի դրսևորում է», - նշել է նա։

Գրոսին նաև կասկածի տակ է դրել Թրամփի այն պնդումների իսկությունը, որ Ռուսաստանը և Չինաստանն անցկացնում են «գաղտնի» միջուկային փորձարկումներ։ 

«Ես չգիտեմ՝ սա ճիշտ է, թե ոչ, բայց ինչ վերաբերում է ավանդական փորձարկումներին, մենք ունենք միջազգային մոնիթորինգի համակարգ, որը ստեղծվել է միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի համաձայն և վերահսկվում է մեզ մտերիմ իտալական կազմակերպության կողմից, որը պատասխանատու է միջուկային փորձարկումների արգելման համար և կարող է անմիջապես գրանցել նման իրադարձությունները։ Ամեն դեպքում, փորձարկում փորձարկման հետևից, հրթիռ հրթիռի հետևից լավ նորություն չէ», - հայտարարել է Գրոսին։

Նա նաև նշել է, որ ամերիկյան հայտարարություններն անորոշություն են պարունակում առաջարկվող փորձարկումների տեսակի վերաբերյալ՝ արդյոք դրանք կներառեն միջուկային պայթյուններ, թե պարզապես արձակումներ:

Այս համատեքստում նա կոչ է արել պաշտպանել միջուկային զենքի չտարածման ռեժիմը և «վերականգնել ՄԱԿ-ի դերը խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման գործում»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր Պենտագոնին անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ՝ նշելով, որ Ռուսաստանը և Չինաստանը միջուկային զենքի փորձարկումներ են անցկացնում: ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն ավելի ուշ պարզաբանել է, որ խոսքն իրական պայթյունների մասին չէ, այլ ատոմային պայթյուն սկսելու համար անհրաժեշտ բաղադրիչների փորձարկման մասին։

Հայերեն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր